Կապ

Հասցե՝
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3,
Շրջակա միջավայրի նախարարություն, գրասենյակ #549

  • +374 95 993393
  • info@mershenq.am

ՀՏՀ

Բողոքների հասցեագրման մեխանիզմ (ԲՀՄ)

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ԲՀՄ լիազորության շրջանակը, վավեր բողոքները և կապ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Ծրագրի մակարդակի ԲՀՄ շրջանակն ընդգրկում է Ծրագրի արդյունքում փաստացի կամ հնարավոր բնապահպանական կամ սոցիալական վնասների վերաբերյալ ազդակիր անձից(անձանցից) ստացվող բողոքների հավաքագրումը և հնարավոր լուծումը: ԲՀՄ-ը կարող է նաև ընդունել/վերանայել աշխատանքի և աշխատանքային պայմանների վերաբերյալ աշխատողների բողոքները:

 

Բողոքատուների հասանելիության և բողոքների արձագանքման առումով ԲՀՄ-ը առաջնորդվելու է գենդերային, մշակութային նկատառումներով` ոչ խտրական և ներառական մոտեցմամբ: Սեռական բռնության և շահագործման (SEA, ՍԲՇ) հետ կապված բողոքները կքննարկվեն տուժողի շահերից ելնող ձևաչափով և կներառեն ուղղորդումներ անվտանգության և տուժողների օժանդակության վերաբերյալ:

 

Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ն կապահովի.

  1. բողոքների ընդունման և դրանց արձագանքման մատչելի, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգ,
  2. անմիջական ներգրավվածություն և երկխոսություն բողոքատուների հետ՝ հետաքրքրող հարցերի և խնդիրների պարզաբանման և փոխադարձ ընդունելի արձագանքի մշակման համար,
  3. բողոքների արդարացի և իրավունքներին համահունչ լուծում, ներառյալ հատկացումներ՝ ակնհայտորեն Ծրագրի կողմից կամ միջոցով առաջ եկած բնապահպանական կամ սոցիալական վնասների հասցեարգրման համար.
  4. հնարավորություն բողոքներից և դրանց լուծման եղանակներից դասեր քաղելու՝ դրանց արդյունքները բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման բարելավման, ՄԱԶԾ-ի ՍԲՍ պահպանման, ինչպես նաև կիրառելի օրենքներին, իրավական ակտերի և քաղաքականությունների պահանջների կատարման ապահովման նպատակներով օգտագործելու համար:

 

ՎԱՎԵՐ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

Ծրագրի մակարդակի ԲՀՄ վավերության համար բողոքը պետք է վերաբերի Ծրագրին և վերջինիս գործունեությանը՝ սկսած Ծրագրի փաստաթղթի ստորագրումից մինչև Ծրագրի փակումը, պետք է ներկայացնի, թե ինչպես է Ծրագիրը հանգեցնում/կարող է հանգեցնել սոցիալական կամ բնապահպանական վնասի, ինչպես նաև պետք է նշվի վնասի ազդակիր անձանց (կամ լիազորված ներկայացուցիչների) շրջանակը:

 

Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ը չի կարող պատասխանել անանուն բողոքներին: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարող է պահանջվել բողոքողների գաղտնիություն, որը պետք է պահպանվի:

 

Եթե բողոքը առնչվում է սեռական շահագործման և բռնության (ՍՇԲ) դեպքի, ապա ՍՇԲ վերապրածին օժանդակության վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը և փոխանակումը կպահպանվի «չվնասելու» և գաղտնիության սկզբունքով, իսկ վերապրածի անձը նույնականացնող տեղեկատվությունը կպահպանվի գաղտնի, բացառությամբ դրա տարածման մասին տուժողի հստակ համաձայնության դեպքերի:

 

Նման դեպքերը կարող են հասցեագրվել համապատասխան հետաքննություն իրականացնող/օժանդակող կառույցներին։

 

Բողոքատուի համաձայնությամբ՝ ՄԱԶԾ-ի խարդախության կամ կոռուպցիայի կանխարգելման պահանջների խախտման վերաբերյալ հարցումները Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ի միջոցով կհասցեագրվեն ՄԱԶԾ Աուդիտի և հետաքննությունների գրասենյակ (OAI) կամ համապատասխան ազգային լիազոր մարմին(ներ):

 

Բողոքատուները կարող են նաև իրենց հայեցողությամբ գործը փոխանցել Շահառուների արձագանքման մեխանիզմին (ՇԱՄ)՝ հայաստանյան գրասենյակի մակարդակում կամ  ՄԱԶԾ Գլոբալ ՇԱՄ-ին:

 

ԿԱՊ

 

Բողոքը կարող է ներկայացվել առցանց՝ complaints.eep.am@undp.org հասցեով կամ թղթային եղանակով՝ ՄԱԿ-ի գրասենյակի հասցեով (ՀՀ, Երևան, Պետրոս Ադամյան 14), կամ հեռախոսով՝ +37495993393 համարով։ Բողոքատուները կարող են նաև բողոքը ներկայացնել անձամբ Ծրագրի ղեկավարին կամ Ծրագրի թիմի այլ անդամին:

Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգ (ԷԿՏՀ)

Ի՞նչ է էներգետիկ կառավարումը։

Էներգետիկ կառավարման համակարգը երկրի, մարզի, համայնքի կամ ընկերության ամբողջական կառավարման համակարգի մի մասն է, որի նպատակն է ապահովել հուսալի, կայուն և մատչելի էներգամատակարարում: Այն ներառում է էներգիայի արտադրության, փոխադրման, բաշխման, պահեստավորման և սպառման գործընթացների պլանավորումը, կազմակերպումը, սարքավորումների և համակարգերի շահագործումը, պահպանումը: Ինչպես նաև սպառման ցուցանիշների մշտական հասանելիությունը և ծախսարդյունավետության ապահովումը։

Ի՞նչ է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը։

ԷԿՏՀ-ն ծրագրային գործիք է, որը համատեղում է շենքի ջերմատեխնիկական տվյալներն ու էներգիայի սպառման վերաբերյալ ցուցանիշները, իրականացնում էներգաարդյունավետության ցուցանիշների մոնիտորինգ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ինքնաշխատ կերպով կազմել շենքում էներգիայի սպառման, էներգախնայողության և ջերմոցային գազերի արտանետումների (կրճատման) մասին զեկույցներ։ Գործիքը հասանելի է դառնալու առցանց հավելվածի միջոցով։ Այն տվյալների բազայի վրա հիմնված ծրագիր է՝ բաղկացած շենքերում սպառված և/կամ արտադրված/առաքված էներգիայի (ժամային, միջին օրական, ամսական, տարեկան քանակությունների), սպառված ջրի և արաքին/ներքին օդի հիդրոօդերևութաբանական տվյալների աղյուսակներից:

Ի՞նչ խնդիրներ է լուծում էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը։

ԷԿՏՀ համակարգը հնարավորություն է տալիս.

  • Շարունակական թարմացնել և պահպանել շենքի, թաղամասի/ՎՇ, համայնքի/քաղաքի, մարզի, երկրի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության բազան։
  • Շենքերում շարունակական կերպով մուտքագրել և հետևել էներգիայի բոլոր տեսակների և ջրի սպառման տվյալներին։
  • Հաշվարկել և համադրել էներգիայի սպառման ցուցանիշներն՝ ըստ օգտագործողի կողմից ընտրված շենքերի և տվյալների բազայում մուտքագրված կամ առկա անկախ փոփախականների և փաստացի ընթացիկ հարաչափերի։ Համակարգը կարող է առանձին շենքի կամ շենքերի խմբի համար էներգետիկ ծախսերի և էներգախնայողության մոնիտորինգ իրականացնել և թիրախներ սահմանել։ Ինչպես նաև տրամադրել հաշվետվություններ՝ ըստ օգտագործողի նախապատվությունների կամ գոյություն ունեցող ձևանմուշների։
Ո՞ր կառույցներն են ներդնում էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը։

Համակարգը գործարկվելու է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո: Ծրագրի՝ «Շենքերի ոլորտում չափողականության, հաշվետվողականության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի իրականացման գործընկերն է ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները։

Ծրագրի շրջանակներում շահառուներ են համարվում հասարակական շենքերի օգտատերերը և բնակելի շենքերի բնակիչները, շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) մասնագետները, էներգետիկ կառավարիչները, էներգետիկ աուդիտորները, սերտիֆիկացնող մարմինները, պոտենցիալ վարկառուները, առևտրային բանկերը, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլ շահագրգիռ պետական և մասնավոր ընկերությունները։

Ի՞նչպես է աշխատելու համակարգը։

Համակարգն ունի օգտագործողների հետևյալ տեսակները.

• Շենքում տեխնիկական հարցերի համար պատասխանատու անձ` հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն տվյալների գրանցման և վերահսկման համար:

• Շենքի էներգետիկ կառավարիչ (տնային տնտեսության էներգետիկ պատասխանատու)` հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն տվյալների ստուգման և մուտքագրման համար

• Համայնքային Էներգետիկ կառավարիչ (համայնքին / վարչական շրջանին / գերատեսչությանը / մարզին պատկանող շենքերի խմբի համար պատասխանատու)՝ օգտագործում է ԷԿՏՀ-ն որպես էներգետիկ կառավարման հիմնական գործիքներից մեկը:

• Ղեկավար / վերահսկիչ (բոլոր տվյալների հասանելիություն)՝ հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն՝ էներգասպառման և ՋԳ արտանետումների հաշվետվությունները և միտումները դիտելու և վերլուծելու համար։

• Հյուր՝ ուսումնասիրում է հանրության համար հասանելի տվյալները։

• Համակարգի ադմինիստրատոր՝ անձ, ով ապահովում է տեխնիկական աջակցություն ծրագրային ապահովման, սպասարկման, օգտագործողների և տվյալների բազայի կառավարման գործում։

Ո՞րտեղից են հավաքագրվելու տվյալները։

Էներգամատակարարող ընկերությունների («ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ), «Վեոլիա Ջուր» ընկերության և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաշվառման համակարգերը էներգասպառման, ջրի սպառման և օդի հարաբերական խոնավության վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական կտրվածքով տվյալներ կտրամադրեն համակարգին։ «ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ, «Վեոլիա Ջուր» ընկերությունների և Հիդրոօդերևութաբանության ծառայության հետ ստորագրված հուշագրերը հիմք են դառնալու ԷԿՏՀ ստեղծման և բնականոն գործունեության համար:

Ո՞ր շենքերն են ընդգրկվելու ծրագրում։

Նախատեսվում է, որ ԷԿՏՀ-ում առաջին հերթին կներառվեն Երևանի այն 320 հասարակական (առողջապահական, կրթական, մշակութային և այլ) շենքերը, որից հետո հնարավոր է ներառվեն նաև Քաղաքապետերի դաշնագրում ներառված համայնքների հասարակական շենքերը, իսկ հետագայում նաև ամբողջ հանրապետության հասարակական շենքերը։ Ծրագրի մասին անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են www.mershenq.am կայքում։

Ի՞նչու է կարևոր Հայաստանում ունենալ նման համակարգ։

Հայաստանում շենքերի ոլորտը էներգիայի ամենամեծ սպառողներից մեկն է: Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, երբ հիմնականում անտեսվում էին ԷԱ պահանջները: 2020թ․ ՀՀ էներգետիկ հաշվեկշռի համաձայն, տնային տնտեսությունները հանդիսանում են վերջնական էներգիայի հիմնական և ամենամեծ սպառողը՝ մոտ 34%: Ըստ Ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2017թթ․ հաշվետվության, բնակարանային սեկտորի ՋԳ ուղղակի արտանետումները կազմում են Էներգետիկ սեկտորի արտանետումների ավելի քան 18%-ը, իսկ առևտրային ինստիտուցիոնալ ենթակատեգորիայում՝ մոտ 8%: Հայաստանում նոր բնակելի շենքերի ջեռուցման համար ջերմային էներգիայի միջին սպառումը կազմում է տարեկան 185 կՎտ*ժ/մ2 , իսկ հին շենքերում դրա սպառումը զգալիորեն ավելի բարձր է: Հայաստանում էներգախնայողության ներուժով օժտված շենքերի ենթախմբին են պատկանում պանելային շենքերը, որոնց քանակը մոտ 4,400 է: Ծրագիրը կհանգեցնի էներգիայի էական խնայողությանը և դրա արդյունքում ՋԳ արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա կյանքի ընթացքում` 1.4մլն տ CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանը և էներգետիկ աղքատության կրճատմանը։

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38