- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
Մայիսի 13-ին Շահագրգիռ կողմերի Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովը՝ Հայաստանի SDG 7 (Կայուն զարգացման նպատակ) ճանապարհային քարտեզի՝ էներգետիկ պլանավորման փորձագիտական գործիքի (NEXSTEP) կիրառության մասով, իր շուրջն էր համախմբել փորձագետների և շահագրգիռ կողմերի՝ ձևավորելու Հայաստանի էներգետիկ ապագան:
«Այսօրվա աշխատանքային հանդիպումը կենսական հնարավորություն է քննարկելու բոլորիս առջև Կովիդ-19 համավարակից հետո ծառացած խնդիրները, կիսելու դրանք հաղթահարելու ուղիները, համընդհանուր լավագույն փորձը, քանի որ Հայաստանը ևս անմասն չմնաց այդ աղետից: Երկարաժամկետ կանաչ ռազմավարությունների մշակումը և համապատասխան մեխանիզմների իրականացումն այն ուղիներն են, որոնք համաձայնեցվել են Փարիզում և COP հետագա հանդիպումների ընթացքում, ուղղված են կասեցնելու արագ տաքացումը և հաղթահարելու կլիմայի փոփոխությունները, իրականացնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները»,- իր բացման խոսքում ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության տարածաշրջանային էներգետիկ շուկաների զարգացման բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) Կայուն էներգետիկայի բաժնի տարածաշրջանային խորհրդական պարոն Օլեգ Ձյուբինսկին, որակելով Հայաստանի հանձնառությունը կայուն էներգետիկայի զարգացման ուղղությամբ գովելի, ավելացրեց, որ Հայաստանն այն ութ երկրների ցանկում է, որոնց համար իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման հաշվի (UNDA) « Էներգետիկ քաղաքականության հզորացում՝ COVID-19-ից հետո վերականգնվելու կարիք ունեցող երկրների համար» (հունվար 2022թ.- հունիս 2025թ.) ծրագիրը: NEXSTEP գործիքն առաջարկում է կայուն էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղի:
ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Էներգետիկայի բաժնի պետ Մայքլ Ուիլյամսոնն ընդգծել է. «ESCAP-ն աջակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 20 երկրների, այդ թվում՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ իրենց SDG 7 ճանապարհային քարտեզների մշակման գործում: Այս ճանապարհային քարտեզները օգնել են երկրներին ազգային քաղաքականություններ և ռազմավարություններ մշակել էներգետիկ անցման համար:: Հայաստանի համար այդպիսի ճանապարհային քարտեզի մշակումը հնարավորություն կտա համապատասխանեցնել երկրի էներգետիկ ոլորտի քաղաքականությունն ու ծրագրերը կայուն էներգետիկայի համաշխարհային նպատակներին և թիրախներին՝ միաժամանակ հիմնվելով ազգային զարգացման առաջնահերթությունների վրա»:
«2000 թվականից ի վեր ՄԱԶԾ-ն հաստատակամորեն աջակցում է Հայաստանի կառավարությանը կլիմայի փոփոխության՝ մասնավորապես էներգաարդյունավետությանն ուղղված քաղաքականության մշակման հարցում: Սա իրենից ենթադրում է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ռազմավարությունների ինտեգրում տնտեսության տարբեր ոլորտներում», - ընդգծել է ՄԱԶԾ Հայաստանի Կլիմայի, շրջակա միջավայրի և կայունության պորտֆոլիոյի ղեկավար պարոն Հովհաննես Ղազարյանը:
Այս աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP), ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Կանաչ Կլիմայի հիմնադրամի (GCF) բովանդակային և տեխնիկական աջակցությամբ: