Mershenq.am
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
      • Օրակարգեր
      • Սահիկաշարեր
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ
    • Arm
    • Eng
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
      • Օրակարգեր
      • Սահիկաշարեր
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ

Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը

  • Հրատարակված 22/04/2025

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բազմաթիվ ընտանիքների համար ցրտաշունչ ձմեռներն իսկական մարտահրավեր են։ 67-ամյա Մայրանուշ Հովսեփյանն ու 75-ամյա Լևուշ Հակոբյանը բացառություն չեն։ Տարիներ շարունակ թոշակառու ամուսինները ցրտին դիմանալու և կոմունալ բարձր վճարներից խուսափելու համար տաքացնում էին իրենց բնակարանի միայն մի սենյակը։ Սա ոչ միայն անհարմարություն էր պատճառում, այլև վատ էր անդրադառնում նրանց առողջության վրա։ Սակայն բոլորովին վերջերս ՄԱԶԾ-ի, Կլիմայի Կանաչ հիմնադրամի և Հայաստանի կառավարության կողմից համաֆինանսավորվող շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը ջերմություն բերեց նրանց և տասնյակ այլ սպիտակցիների տուն և ամբողջապես փոխեց ձմռան ցրտին հարմարավետության մասին նրանց պատկերացումները։

«Արդեն 16 տարի է ինչ այս շենքում ենք ապրում ու այս արդիականացումը լրիվ փոխեց մեր կյանքը»,- ասում է տիկին Մայրանուշը։ «Մեր բնակարանում հիմա շատ տաք է, իսկ մեր շենքը թարմ ու գեղեցիկ տեսք ունի։ Շենքում փոփոխություններից հետո ջեռուցումը ամենացածր աստիճանի վրա ենք միացնում, բայց տունը միևնույն է տաք է։ Ես ու ամուսինս շատ գոհ ենք»։

Տիկին Մայրանուշ բնակվում է Սպիտակի՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրով ընտրված երեք շենքերից մեկում։

Այս ծրագիրը գործում է Հայաստանի պետական սուբվենցիոն ծրագրի հետ մեկտեղ՝ նպատակ ունենալով բարելավել բնակելի շենքերի էներգաարդյունավետությունը ողջ երկրում: Այն մեկնարկել է 2017 թվականին և ուղղված է էներգիայի սպառման կրճատմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը, հատկապես Հայաստանի ավելի ցուրտ տարածաշրջաններում։

Սպիտակում շենքերի արդիականացման աշխատանքները ներառում էին շենքերի արտաքին պատերի, տանիքների և նկուղների ջերմամեկուսացում, ինչպես նաև հին պատուհանների և դռների փոխարինում էներգաարդյունավետ տարբերակներով։

Բացի այդ, շենքերում տեղադրվել են ժամանակակից լուսադիոդային լուսավորության համակարգեր՝ ընդհանուր տարածքները դարձնելով ավելի անվտանգ ու հարմարավետ: Ֆունկցիոնալ բարելավումների հետ մեկտեղ վերանորոգումը նաև բարելավել է շենքերի արտաքին տեսքը՝ դրանց հաղորդելով թարմ ու ավելի ժամանակակից տեսք։ Արդիականացման աշխատանքներից հետո 10-15 տոկոսով բարձրացրել է նաև այդ շենքերի բնակարանների շուկայական արժեքը։

Տիկին Մայրանուշը շեշտում է, որ արդիկանացման շնորհիվ բազմաթիվ բնակիչներ ջեռուցման ծախսերի շոշափելի տնտեսումներ ունեն:

«Տարիներ շարունակ ամսական մոտ 40 հազար դրամ ջեռուցման վարձ էինք վճարում։ Հիմա այն նվազել է ու դարձել շուրջ 18 հազար դրամ, պատկերացնու՞մ եք։ Դա մեզ համար զգալի փոփոխություն է, հատկապես, որ թե՛ ամուսինս, թե՛ ես հաշմանդամություն ունենք և հիմնականում ապրում ենք մեր թոշակներով: Նախկինում, առանց մեր որդու աջակցության, չէինք կարող մեզ թույլ տալ ջեռուցումն անհրաժեշտ մակարդակի վրա պահել»։

Ծրագրի ազդեցությունն ավելին է, քան զուտ ծախսերի կրճատումը: Վատ ջերմամեկուսացված շենքերում ցրտաշունչ ձմեռները լուրջ վտանգ էին ներկայացնում տարեց բնակիչների առողջության համար: Շենքերի կոտրված պատուհանների և անսարք դռների պատճառով սառը օդը ներս էր թափանցում, ինչն էլ անհրաժեշտ ջերմություն պահպանումը գրեթե անհնար էր դարձնում: Արդյունքում բնակիչներից շատերը գումար խնայելու նպատակով ստիպված էին լինում դիմանալ ցրտին, ինչը հանգեցնում էր անհարմարությունների և առողջական խնդիրների:

Էներգաարդյունավետ արդիականացման շնորհիվ իրավիճակը կտրուկ բարելավվել է: Այժմ տիկին Մայրանուշ և հարյուրավոր այլ թոշակառուներ կարող են հեշտությամբ տաքացնել իրենց տները՝ առանց ֆինանսական բեռի մասին անհանգստանալու: Արդիականացման միջոցառումները բարձրացրել են շենքերի էներգաարդյունավետությունը ավելի քան 60 տոկոսով, ինչը հանգեցրել է ջեռուցման և հովացման ծախսերի 40-60 տոկոս նվազման։

Սպիտակի բնակիչների համար անմիջական օգուտներից զատ, ծրագրի ազդեցությունը զգալի է նաև բնապահպանական տեսանկյունից։ Արդիականացման արդյունքում երեք շենքերում տարեկան 320 տոննայով նվազել են ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կարևոր քայլ է Հայաստանի ածխածնի հետքը կրճատելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին հասնելու ուղղությամբ։ Բացի այդ, այն ընտանիքները, որոնք նախկինում տները ջեռուցում էին վառելափայտով, այժմ կարող են անցնել գազով ջեռուցման՝ նվազեցնելով անտառահատումների և բնական ռեսուրսների վրա գործադրվող ճնշումը:

Արդիականացումը հնարավոր է դարձել ՄԱԶԾ-ի, Հայաստանի կառավարության և Սպիտակ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ: Երկկողմ համաձայնագրով իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորել է էներգաարդյունավետ արդիականացման ծախսերի 25 տոկոսը, իսկ մնացած 75 տոկոսը համայնքի և պետության կողմից՝ պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Սպիտակի երեք շենքերի արդիականացման ընդհանուր արժեքը կազմել է 128.1 մլն դրամ, որից 102.5 մլն դրամը հատկացվել է կառավարության և համայնքի կողմից, իսկ 25.6 մլն դրամը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից:

1 11

Ծրագիրը նաև կարճաժամկետ զբաղվածության հնարավորություններ է ստեղծել համայնքում, քանի որ շենքերի արդիականացման աշխատանքներն իրականացրել են հենց տեղի բնակիչները: Համայնքի բնակիչների ներգրավումը ոչ միայն նպաստել է տեղական տնտեսության զարգացմանը, այլ նաև խթանել է նրանց՝ արդիականացված շենքերի նկատմամբ սեփականության զգացողության ավելի խորը ընկալմանը։

Սպիտակում ծրագրի հաջողությունը հետաքրքրություն է առաջացրել նաև այլ համայնքներում: «Վանաձորում մի բարեկամ ունենք, ով ամեն անգամ այցելելիս ասում է, որ անհամբեր սպասում է, որ իրենց շենքը նույնպես արդիականացվի: Այն արդիականացվող շենքերի ցանկում է»,- ասում է տիկին Մայրանուշը։

Ծրագիրը չի սահմանափակվում Հայաստանի որևէ կոնկրետ տարածաշրջանով, ինչը նշանակում է, որ Երևանի և մարզերի տարբեր բնակավայրերի թե' բնակելի, թե' հասարակական շենքերը կարող են օգտվել էներգաարդյունավետության բարելավումներից։

Խոսելով անցած դժվար տարիների մասին՝ տիկին Մայրանուշն ասում է. «Մենք շատ դժվար կյանք ենք ունեցել. նախ՝ տեսանք 1988թ-ի երկրաշարժն ու այդ ժամանակ հազիվ փրկեցինք ամուսնուս կյանքը։ Իսկ հետո այն դժվար տարիներին Սպիտակում դոմիկներում էինք ապրում՝ սարսափելի պայմաններում։ Լիքը ցուրտ ձմեռներ ենք անցկացրել այնտեղ։ Հիմա էլի առողջական որոշ խնդիրներ ունենք, բայց այս փոփոխությունների շնորհիվ վերջապես կարող ենք մի քիչ վայելել կյանքը»։

Մայրանուշի և Սպիտակի նրա հարևանների համար էներգաարդյունավետ միջոցառումներն ավելին են, քան պարզապես ծախսերի կրճատումը․ դրանք բերել են հարմարավետություն և ավելի լավ ապագայի հույս։ Նախագիծն ընդլայնվում է այլ համայնքներում և խոստանում փոխել ավելի շատ կյանքեր։

4 8

Նյութի սկզբնաղբյուրը՝ https://www.undp.org/

  • Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
  • Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
  • Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
  • Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
  • ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
  • Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
  • 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
  • Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
  • Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
  • Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
  • Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
  • Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
  • Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
  • Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
  • Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
  • Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
  • Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
  • Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
  • Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
  • Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
  • Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
  • Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
  • Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
  • Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
  • Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
  • Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
  • ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
  • Երկօրյա դասընթաց
  • «Էներջի սիթի» հաքաթոն
  • ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
  • ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
  • «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
  • Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
  • Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
  • Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
  • Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
  • Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
  • Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
  • ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
  • Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
  • Կապ
  • Մրցույթներ/Հայտարարություններ
  • ՀՏՀ

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

© 2025 All rights reserved.

×

Հաստատել հետադարձ կապ

|