Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում (03-25-2021)

25 March 2021

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի» ներկայացուցիչների և լրագրողների միջև տեղեկատվական հանդիպում-քննարկում, որը կրում էր «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագիրը:

Հանդիպումը վարում էր Մեդիամաքսի  գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Հանդիպմանը ներկա էին Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը, փորձագետ Անդրե Օհանյանը (թեմա՝ Բնակելի շենքերի էներգաարդյունավետության միջոցառումների իրականացում) և մեդիայի ու հանրային կապերի գծով խորհրդատու Էրիկ Անթառանյանը (թեմա՝ Ծրագրի հանրային իրազեկում և լուսաբանում):

Թեմաների ներկայացումից հետո Ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին ու եկան համաձայնության, որ հաջորդ հանդիպումը կլինի ավելի ընդլայնված կազմով և էներգաարդյունավետության միջոցառումներին վերաբերվող այլ թեմաների շուրջ: