- Տվյալահեն կլիմայական գործողությունների խթանում. ՄԱԶԾ-ն ներկայացրել է Հայաստանի շենքերի ոլորտի համար մշակված MRV նոր ուղեցույցները
- Ծրագրի փակման միջոցառման 2-րդ օրը ներկայացվեց կլիմայական գործողությունների ազդեցությունը Ստեփանավան և Ալավերդի համայնքներում
- Համակարգային լուծումներ՝ Հայաստանում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի մասշտաբային ընդլայնման համար
- 600,000-ից ավելի մարդկանց կյանքը Հայաստանում բարելավվել է էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների շնորհիվ
- ՄԱԶԾ-ն խթանում է կանաչ ֆինանսավորումը Հայաստանի էներգաարդյունավետ բնակարանաշինության ոլորտում
- Ալավերդիում կանայք «կանաչ լույս» են վառել էներգաարդյունավետության համար
- «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի Խորհրդի նիստը
- Ներկայացվել են էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները
- Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
- Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
- Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
Տվյալահեն կլիմայական գործողությունների խթանում. ՄԱԶԾ-ն ներկայացրել է Հայաստանի շենքերի ոլորտի համար մշակված MRV նոր ուղեցույցները
Հունիսի 15-ին ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում պաշտոնապես ներկայացվեցին Հայաստանի շենքերի ոլորտի համար մշակված Չափողականության, հաշվետվողականության և հավաստագրման (Measurement, Reporting and Verification–MRV) նոր ուղեցույցները։
MRV համակարգը կարևոր գործիք է կլիմայական գործողությունների առաջընթացի գնահատման, ջերմոցային գազերի արտանետումների մոնիտորինգի և ազգային մակարդակով հաշվետվողականության ապահովման համար։ Համակարգի ներդրումը նպաստում է տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական մոտեցումների ձևավորմանը՝ ստեղծելով ամուր հիմք երկրում կլիմայի փոփոխությանն առնչվող արդյունավետ և փաստահեն քաղաքականությունների մշակման համար։
Միջոցառման ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Աննա Մազլումյանը կարևորեց MRV համակարգի դերը Հայաստանի միջազգային կլիմայական պարտավորությունների կատարման վրա հիմնված քաղաքականությունների մշակման գործում։ Անդրադառնալով Կլիմայի մասին օրենքի կարևորությանը՝ նա ընդգծեց, որ նախարարությունը զգալի ներդրում է ունեցել շենքերի ոլորտում MRV համակարգի զարգացման և ներդրման գործընթացում՝ ապահովելով շարունակական ինստիտուցիոնալ աջակցություն և ուղղորդում։
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տուշուրին նշեց, որ MRV համակարգըն առանցքային նշանակություն ունի էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող միջոցառումների երկարաժամկետ կայունության համար։
«Էներգաարդյունավետության միջոցառումների ազդեցությունը ճշգրիտ գնահատելու և ազդեցության տվյալներ հավաքագրելու համար՝ ոչ միայն այս ծրագրի, այլև պետական, մասնավոր և միջազգային այլ նախաձեռնությունների շրջանակում, չափազանց կարևոր է միասնական մեթոդաբանության կիրառումը», - նշեց նա։
Նոր ուղեցույցները մշակվել են միջազգային և ազգային փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում՝ համաշխարհային լավագույն փորձը հարմարեցնելով Հայաստանի առանձնահատկություններին և կարիքներին։
Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Աննա Սիխարուլիձեն ներկայացրեց ուղեցույցները և դրանց գործնական կիրառմանն առնչվող միջազգային փորձը։ Ազգային փորձագետ Տիգրան Սեկոյանը ներկայացրեց տվյալների հավաքագրման և ջերմոցային գազերի արտանետումների մոնիտորինգի մեթոդաբանությունը, որը նախատեսված է տարբեր կատեգորիաների շենքերում մեղմման քաղաքականությունների և միջոցառումների առաջընթացին հետևելու համար։
Աշխատաժողովը դարձավ կարևոր հարթակ ոլորտի մասնագետների, պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների համար՝ նպաստելով Հայաստանում կլիմայական գործողությունների մոնիտորինգի և հաշվետվողականության համակարգերի հետագա զարգացմանը։











