Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը (04-30-2021)

30 ապրիլի 2021

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 71, 74, 47, 48, 22 և 23 մանկապարտեզների հիմանորոգումը կիրականացնեն «Արհովշին», «ՀՁ Արփա-Սևան» և «Օպտիմա էներջի» ընկերությունները: Ստորագրման արարողությանը հեռավար հանդիպման շրջանակում հետևել են ծրագրի աջակից ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ մասնավորապես Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, հիմնադրամի բոլոր ներդրողներին, Եվրոպական ներդրումային բանկին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP Armenia), Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև մյուս 10 երկրներին՝ ծրագրին աջակցելու համար:

«Պայմանագրերի ստորագրումով մենք փաստացի ապահովում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շարունակական իրականացումը: Այն հնարավորություն կտա մեր երեխաներին այցելել հիմնանորոգված, սեյսմակայուն, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերին համապատասխան մանկապարտեզներ: Այս ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման արդյունքում մենք կունենանք հնարավորություն նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով ծրագրի ընթացքից՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի:

«ԵՄ աջակցությամբ, ինչպես նաև  Կլիմայի կանաչ հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ (ՄԱԶԾ միջոցով), մենք իրական փոփոխություններ ենք իրականացնում Հայաստանի բնակիչների համար: Շենքերի հիմնանորոգումը և սեյսմակայունության բարձրացումը ապահով և հարմարավետ պայմաններ կստեղծեն երեխանների և կրթող անձնակազմի համար: Էներգաարդյունավետության տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի մեղմել կլիմայի փոփոխությունը: ԵՆԲ-ն պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների շենքերի համար ևս»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար (EIB) Մաչեյ Չուրան:

Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության գլխավոր կառավարիչ (E5P) Էվա Մանիկն էլ հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի օրինակելի և կիրականացվի նաև Երևանի սահմաններից դուրս: Բացի այդ, կարևորվել են նաև փողոցների լուսավորության, աղբավայրի արդիականացման և քաղաքային տրանսպորտի արդիականացման համատեղ ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են:

Պայմանագրերով նախատեսված է հիմնովին վերակառուցել վերը նշված մանկապարտեզները, տեղադրել էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, իրականացնել շենքների սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան սահմանափակ հնարավորություններով անձանց տեղաշարժման համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 15 (տասնհինգ) միլիոն եվրո: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 7 (յոթ) միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից՝ 5 (հինգ) միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ,  Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից (ՄԱԶԾ միջոցով)՝ 1 (մեկ) միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 (երկու) միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):

Հարկ է նշել, որ ծրագիրը շարունակական է և մայիսի սկզբին կհայտարարվի ծրագրի երրորդ փուլում ներառված 4 մանկապարտեզների հիմնանորոգման և 3 մանկապարտեզների կառուցման մրցույթը։ Եվս 2 մանկապարտեզների հիմնանորոգումն արդեն ընթացքի մեջ է:

Աղբյուր՝ https://bit.ly/3qjWFh6

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38