Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները

31 մարտի 2023

Ս․թ․ մարտի 28-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները և կայունության ապահովման հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերում» խորագրով աշխատաժողովը:  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի շահառու և ոչ շահառու բազմաբնակարան շենքերի բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները, ինչպես նաև քննարկել բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և սպասարկման ոլորտին առնչվող խնդիրները:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Աշխատաժողովի ներկաներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների և բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման կարևորությունը, մասնավորապես Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ ջերմոցային գազերի արտանետումները 40-ով նվազեցնելու ստանձնած պարտավորության իրականացման համատեքստում՝ հատկապես հաշվի առնելով, որ շենքերում էներգասպառումը կազմում է երկրում սպառված էներգիայի շուրջ 37-ը: 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում 2019-2022թթ. ջերմաարդիականացման համաֆինանսավորում և տեխնիկական օժանդակություն է տրամադրվել 140 շենքի, որից՝ 98 բնակելի և 42 հասարակական: 2019թ․-ի վերջից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ ՄԱԶԾ բանակցությունների արդյունքում բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ներառվել են պետական սուբվենցիոն ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկում։

Ծրագրի շրջանակում իրականացված «ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ծրագրի շահառու և ոչ շահառու շենքերի բնակիչների կարծիքն էներգաարդյունավետության և, մասնավորապես, շենքի ջերմամեկուսացման արդյունքում ստացած կամ ակնկալվող օգուտների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել բնակիչների՝ ծրագրի շահառու դառնալու ցանկությունը/պատրաստակամությունը և ֆինանսական հնարավորությունը:

Հարցման ընտրանքը ներառել է Արագածոտն, Արարատ, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք մարզերի և Երևանի 1,005 տնային տնտեսություն: Հարցմանը մասնակից ծրագրի շահառուների 91-ը լիովին կամ ավելի շուտ բավարարված է էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքներից, իսկ 57-ը նշել է, որ ծրագիրը նպաստել է տնային տնտեսության՝ գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահառուների հետ քննարկվեցին նաև ծրագրի շրջանակում իրականացված «Համատիրությունների հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման հարցում» հետազոտության ընթացքում համատիրությունների հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան օրենսդրական և/կամ ինստիտուցիոնալ կարգավորումների վերաբերյալ առաջարկությունները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը կարևորեց իրականացված հարցման արդյունքում բացահայտված և մասնակիցների կողմից միջոցառման ընթացքում բարձրացված խնդիրների քննարկումը` ընդգծելով դրանց լուծման համար շահագրգիռ կողմերի ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, և պատրաստակամություն հայտնեց հաշվի առնել դրանք՝ առաջիկա քաղաքականության մշակման օրակարգը ձևավորելիս:

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, հասարակական կազմակերպությունների, ՄԱԶԾ և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 45 ներկայացուցիչ:

Միջոցառման օրակարգը և ներկայացված նյութերը.

«Համատիրությունների հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման հարցում»

«ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն»

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38