Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը (12-04-2020))

2 հուլիսի 2021

Նոյեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցավ Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովը՝ «Էներգիա ապահով ապագայի համար - Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» խորագրով:

Համաժողովը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի Չորրորդ ազգային հաղորդակցության նախագծի շրջանակներում, նպատակ ուներ հասարակության իրազեկության և գիտելիքների տարածման միջոցով նպաստել ազգային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ Կլիմայի փոփոխության մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջանակային որոշումներին համահունչ ինտեգրել կլիմայի փոփոխության և ցածրածխածնային ազգային կայուն զարգացման խնդիրները՝ որպես այս համաժողովի հիմնական արդյունք:    

Երկօրյա առցանց եղանակով անցկացվող համաժողովի նստաշրջաններում ներկայացվեցին տարբեր ոլորտների թեմատիկ զեկույցներ, տեղի ունեցան քննարկումներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 50 մասնակիցներ՝ 35 տեղական, օտարերկրյա և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ մասնակցեցին համաժողովի նստաշրջաններին: Համաժողովի օրակարգը ներառում էր 4 տեխնիկական նստաշրջան, որոնցում ներկայացվեցին 23 զեկույց՝ և 4 հարցուպատասխանի և քննարկումների նստաշրջան: Ներկայացված օրիգինալ հետազոտական ուսումնասիրությունների արդյունքների և նոր տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի շուրջ կայացան կարծիքների փոխանակում և մասնագիտական քննարկումներ:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ պարոն Դմիտրի Մարիյասինը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող՝ տիկին Դիանա Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, որոնք ողջույնի խոսքում ընդգծեցին միջոցառման կարևորությունը երկրի հետագա զարգացման ուղիների մշակման գործում:

Համաժողովի ընթացքում զեկուցվեցին նաև բացառիկ հետաքրքրութուն ներկայացնող և հատուկ ուշադրության արժանի մշակումներ, օրինակ՝ Ավստրիան ներկայացնող Ռ.Ռ. Դանիելյանի «Քամու էներգիան Հայաստանի էներգետիկ անվտանգության ճանապարհային քարտեզում»աշխատանքը , ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչ՝ Ալեքսան Աբրահամյանի «Էներգիայի կոնսերվացման մեթոդները» ակնարկը, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի՝ արդյունաբերական թափոններից ջրածնի ստացման գերժամանակակից տեխնոլոգիաների մշակման մի շարք աշխատանքներ, Ռուս-հայկական համալսարանի և արտասահմանյան մի շարք հետազոտական կենտրոնների հետ համատեղ մշակմամբ արևային ֆոտովոլտային գերժամանակակից գերարդյունավետ տեխնոլոգիան, հայրենական նորարարական տեխնոլոգիաների մասնավոր մշակողի կողմից ներկայացված արևային ջերմային էներգիայի պահեստավորման բացառիկ տեխնոլոգիական մշակումը, ինչպես նաև՝ մի շարք կիրառական մշակումներ, որոնց մի մասը այժմ արդեն կարող է գտնել գործնական կիրառություն: Արժեքավոր զեկույցներ ներկայացվեցին նաև օտարերկրյա մասնակիցների՝ Ավստրիայի, Հունաստանի և Մարոկկոյի գիտնականների կողմից:

Համաժողովի զեկույցները հասանելի են համաժողովի կայքէջում, իսկ ամբողջական աշխատանքները կգրախոսվեն և կհրապարակվեն առցանց և տպագիր՝ որպես համաժողովի աշխատություններ:

Ավանդական դարձած այս ընդգրկուն գիտագործնական հարթակը կազմակերպվում է 2003 թ․-ից Հայաստանի ակադեմիական և պրակտիկ գործիչների ոչ ֆորմալ միավորման՝ Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառումը տարբեր տարիներին աջակցվել է ՀՀ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հունաստանի զարգացման գործակալության, KfW բանկի, տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից, սակայն հիմնական աջակցողի դերում եղել է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը:

Մինչ օրս համաժողովը հյուրընկալել է ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելառուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իրանի, Իտալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի (Թայվան), Ռումինիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի, և այժմ արդեն Մարոկկոյի ակադեմիական և գործնական ոլորտի ներկայացուցիչներին: Համաժողովի նյութերը մշտապես հրապարակվել են՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ մոտ 240 գիտական և գործնական ոլորտի աշխատանք, որոնք հանդիսանում են ոլորտի մասնագիտական տեղեկատվության արժեքավոր աղբյուր:

ՕՐԱԿԱՐԳ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ (Ձեր փնտրած զեկույցը տեսնելու համար սեղմե՛ք վերնագրերի հղումների վրա)

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38