Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով

10 հոկտեմբերի 2022

Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա  պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում, «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականություն, հաշվետվայնություն ու հավաստագրում) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» սեմինար-քննարկմանն այս մասին ասել է միջազգային փորձագետ Ստանիսլավ Անդրեևը։

Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի նոր ձևանմուշի մշակմանը, Հայաստանում իրավական դաշտի հարմարվողականությանը, նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի պարտադիր սերտիֆիկացմանն ու շինարարական նորմերի վերանայմանը և այլ հարցերի։

Միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ցվետոմիրա Կուլևսկան ներկայացրել են շենքերի ոլորտում ՉՀՀ համակարգի ներդրման եվրոպական փորձը։

«Միջազգային փորձագետները կոնկրետ առաջարկներ կներկայացնեն և օգնություն ցույց կտան հայաստանյան մասնագետներին, որպեսզի կարողանանք Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել միջազգային նորմերին»,- ասաել է ծրագրի փորձագետ-խորհրդատու Տիգրան Սեկոյանը։

Նրա խոսքով՝ էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգիայի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է․ «Մենք փորձում ենք այս ծրագրով ապահովել մատչելի, հուսալի և կայուն էներգիա բոլորի համար։ Խթանելով ներդրումները՝ շուրջ 20 տարվա ընթացքում  նախատեսում ենք 1.4 մլն. տ CO2 կրճատում, «կանաչ» աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում»։

Ստանիսլավ Անդրեևի խոսքով՝ Հայաստանի համար իրենց խորհուրդները հիմնված են տարբեր վերլուծությունների վրա։

«Առանց պատասխանատվություն ստանձնող մարմնի գործընթացը չի կարող գործարկվել, նաև կարևոր է ոլորտում ունենալ վերապատրաստված էներգետիկ աուդիտորներ։ Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա  պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում»,-նշել է Ստանիսլավ Անդրեևը։

Ցվետոմիրա Կուլևսկայի խոսքով՝ իրենց առաջիկա աշխատանքները կենտրոնացված են լինելու  օրենսդրական հարցերի շուրջ՝ օգնելու Հայաստանին կարգավորել առանջային էներգիայի, արտանետումների, սերտիֆիկացման պահանջների, գրեթե զրոյական էներգասպառման շենքերի սահմանման և այլ հարցեր։

Մասնագետների հաջորդ այցը Հայաստան նախատեսվում է նոյեմբերին, որի ժամանակ հիմնականում քննարկվելու են տեխնիկական հարցեր։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

Աղբյուրը՝ bit.ly/3eeUKZH

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38