ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ

4 փետրվարի 2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ մասնակցել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից։

Կարևորելով էներգաարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետի ավելացումը՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որպես բացառություն, 2020 թվականից ընդգրկվել է հանրապետության բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է եռակողմ՝ կառավարության, համայնքի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված ինչպես հանրային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների, այնպես էլ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։

Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի և համայնքներն ու ոչ էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

Նաթիա Նացվլիշվիլին ևս ողջունել է արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և համայնքների հետ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործում և հավաստիացրել, որ ՄԱԶԾ-ն, որպես զարգացման գործակալություն, կշարունակի իր ակտիվ գործունեությունն ուղղված ոլորտի ծրագրերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 8 համայնքների թվով 55 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, որոնցից 38-ն ամբողջական արդիականացմամբ, իսկ 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.61 մլրդ դրամ է։ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքներում, ՀՀ Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքների 28 շենքերի աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Ընթացքի մեջ են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը։

2021 թվականին հաստատված ծրագրերից իրականացվում են թվով 30 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ 987,14 մլն դրամ ընդհանուր արժեքով ՀՀ Լոռու մարզի Ախթալա, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան ու Բերդ համայնքներում։ 2021 թվականին հաստատված ևս 16 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն 2022 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում։

Սույն ծրագրով ջերմաարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև սեփականատերերը խնայում են ջեռուցման և հովացման կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38