«Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով

14 մարտի 2022

2022 թվականի մարտի 9-ից 11-ը Երևանի Անի Գրանտ հյուրանոցում տեղի ունեցավ Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպել են «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ-ի ԵՏՀ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի հետ գործընկերությամբ:

 

Համաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետությանն ուղղվող ներդրումների ընդլայնման համար շուկայի այն հիմնական շարժիչ ուժերը, որոնք հանգեցնում են էներգետիկ աղքատության նվազեցմանը:

 

Բնակելի շենքերի հատվածում էներգաարդյունավետությանն ուղղվող ներդրումները խթանող քաղաքականության բարեփոխումների, ֆինանսական մեխանիզմների և համակարգային փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանակելու նպատակով՝ այս համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր մասերի, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիս-Արևելյան և Արևլյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների առանցքային փորձագետներին:

 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլը և ԱՄՆ ՄԶԳ-ը բազմաբնակարան շենքերի վերանորոգման ուղղությամբ իրենց համագործակցությունը սկսել են ավելի քան 10 տարի առաջ: Առաջին նման ծրագիրը մեկնարկել է Հյուսիսային Մակեդոնիայում, այնուհետև այն իրականացվել է Հայաստանում և Բոսնիա և Հերցեգովինայում։ Վերջին տասնամյակում այս երեք երկրներում մենք վերանորոգել ենք մի շարք շենքեր՝ ցուցադրելու համար, որ դա կարելի է իրականցնել դեռևս թերզարգացած շուկաներում: Բազմաբնակարան շենքերի վերանորոգումն ընդլայնելու համար անհրաժեշտ է ապահովել մի շարք կարևոր դերակատարների և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տների սեփականատերերի ասոցիացիաների, քաղաքապետարանների, ազգային կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, շինարարության շուկայում գործող տնտեսվարողների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների և էներգետիկ փորձագետների սերտ համագործակցությունը: Մենք կկարողանանք այս տարածաշրջանում էապես ընդլայնել բազմաբնակարան շենքերի վերանորոգումը միայն այն դեպքում, եթե մեր գործունեության կենտրոնում դնենք մարդկանց, բնակարանատերերին և համալիր տեխնիկական աջակցություն ցուցաբերենք:», - ասաց Հաբիթաթ ֆոր հյումենիթի ինթերնեշնլի փոխնախագահ՝ պարոն Ռիք Հեթուեյը:

«Էներգաարդյունավետությունը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և թեթևացնել տնային տնտեսությունների, քաղաքապետարանների և այլ կազմակերպությունների վրա էներգիայի բարձր և աճող գների բեռը:  ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակն այն առաջամարտիկներից մեկն է, որը կառավարությանն աջակցում է էներգաարդյունավետությանն առնչվող ստանդարտների և կանոնակարգերի մշակման գործում:    

Մասնավորապես, ՄԱԶԾ-ն շարունակաբար աջակցել է շենք-շինությունների և էներգետիկայի ոլորտին առնչվող օրենսդրության մշակմանը/թարմացմանը, ինչպես նաև համապատասխան շինարարական նորմերի և միջազգային ստանդարտների ընդունմանը, այդ թվում` Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքը, շենքերի ջերմային պաշտպանության նորմերը, շենքերի կլիմատոլոգիան, լուսավորությունը, էներգետիկ աուդիտի ազգային ստանդարտները, շենքերի էներգետիկ անձնագրերը և վկայագրերը, ինչպես նաև մի շարք եվրանորմեր (EuroNorm) և ISO ստանդարտներ: 

Հարկ է նշել պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մեր համագործակցության մասին: Այս երկամյա համագործակցության ընթացքում, 14 համայնքներում արդեն արդիականացվել են ավելի քան 80 բնակելի և հասարակական շենքեր, որտեղ  ավելի քան 2 անգամ բարելավվել է էներգաարդյունավետությունը և զգալիորեն նվազել են խոցելի բնակիչների կողմից վճարվող` կոմունալ ծառայությունների ծախսերը:

Համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող` «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի հետ՝ ՄԱԶԾ-ն օժանդակել է շուրջ 50 մանկապարտեզներին և  տեխնիկական աջակցություն է տրամադրել սեյսմիկ հետազոտությունների, էներգետիկ աուդիտի, նախագծերի ամբողջական  մշակման և, այժմ նաև, դրանցից 11-ի շինարարության ընթացքում` որակի հսկողություն համար»,- ասաց  ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ` պարոն Կոնստանտին Սոկուլսկին:

ՄԱԿ-ի ԵՏՀ Կայուն էներգիայի բաժնի տարածաշրջանային խորհրդատու Օլեգ Ձյուբինսկին նշեց, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ն իր անդամ պետությունների հետ սերտորեն համագործակցում է շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս արդյունքին հասնելու ուղիներից մեկը` շենքերում էներգաարդյունավետության առաջադեմ ստանդարտներ մշակելու և ներդնելու, ինչպես նաև և ազգային և ենթազգային մակարդակներում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման համար` ազգային կառավարությունների, շինարարության ոլորտի մասնագետների, տների սեփականատերերի ասոցիացիաների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացումն է:

COCOL88
BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO STARLING69 STARLING69 STARLING69 STARLING69
MASTER38 MASTER38 MASTER38 MASTER38 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 BOSSWIN168 COCOL88 COCOL88 COCOL88 COCOL88 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MABAR69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 MAHJONG69 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 ZONA69 ZONA69 ZONA69 NOBAR69 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38 ROYAL38
SLOT GACOR HARI INI SLOT GACOR HARI INI
BOSSWIN168 BOSSWIN168
BARON69
COCOL88
MAX69 MAX69 MAX69
COCOL88 COCOL88 LOGIN BARON69 RONIN86 DINASTI168 RONIN86 RONIN86 RONIN86 RONIN86 MABAR69 COCOL88 BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO BWTOTO LAMBO69 LAMBO69 LAMBO69
ronin86
bwtoto
bwtoto
bwtoto
master38