ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել

7 դեկտեմբերի 2021

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի առաջարկով Շենքերի էներգաարդյունավետ արդիակա­նացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մշակվել են շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) ոլորտի հետևյալ երկու հիմնարար ստանդարտները.

  • ՀՍՏ ԻՍՕ 52000-1-2021 «Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերի էներգետիկ բնութագրի (ՇԷԲ) համալիր գնահատում. Մաս 1 Ընդհանուր հիմունքներ և ընթացակարգեր»
  • ՀՍՏ ԻՍՕ 52000-2-2021 «Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերի էներգետիկ բնութագրի (ՇԷԲ) համալիր գնահատում. Մաս 2 ՀՍՏ ԻՍՕ 52000-1-2021  ստանդարտի պարզաբանում և հիմնավորում»

Հայաստանի ազգային ստանդարտները մշակվել են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից, քննարկվել են ՏՀ 01 «Էներգետիկա» հանձնաժողովի ԵՀ 04 «Շինությունների էներգաարդյունավետություն և ջերմաարդյունավետություն» ենթահանձնաժողովում և համաձայնեցվել են ՇԷԲ խնդիրները համակարգող ՀՀ գերատեսչությունների և բոլոր շահագրգիռ կառույցների հետ:

Նշված ստանդարտները գործողության մեջ են դրվելու 2022թ. հունվարի 1-ից։