ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Երևանի քաղաքապետարանի հետ միասին, ձեռք է բերել և 3,092 էներգախնայող լուսատուներով փոխարինել Նուբարաշեն և Դավթաշեն վարչական շրջանների, ինչպես նաև Լենինգրադյան, Հասրաթյան, Շիրազի, Ֆուչիկի, Հակոբ Հակոբյան, Կիևյան, Հալաբյան, Գայի, Արմենակյան, Գ․Հովսեփյան, Կողբացի, Զաքյան, Ռուբինյանց փողոցների հին լուսատուները։
Էներգախնայող LED լուսատուներն ավելի քիչ էներգիա են օգտագործում, քան ավանդական լույսի աղբյուրները՝ ուղղակիորեն նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
Ծրագրի շրջանակում համապատասխան լուսատուներով են լուսավորվել նաև առավել վտանգավոր 98 հետիոտնային անցումները։ 4,003 էներգախնայող լուսատուներով փոխարինվել են տարբեր վարչական շրջանների և մի շարք բակերի հին լուսատուները։