Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Էներջի սիթի» 12 ժամյա հաքաթոնը։ Նախաձեռնությունն իրականացվեց ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների շրջանակում: Մասնակիցները ներկայացրեցին իրենց պատկերացմամբ նորարարական այն լուծումները, որոնք կնպաստեն քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանը։ «Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի» ղեկավար Վահրամ Ջալալյանը նշեց, որ պատրաստ են քննարկելու համագործակցության առաջարկներ, որոնք կնպաստեն լավ գաղափարների առաջխաղացմանը։