Դասընթացավարներ՝ Երևանի էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Էներգիայի և Էներգաարդյունավետության գծով փորձագետ Տիգրան Սեկոյանը իրենց խոսքում ընդգծեցին Երևան համայնքում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման գործընթացի կարևորությունը, մասնակիցներին՝ համայնքապատկան օբյեկտների էներգետիկ պատասխանատուներին, տրվեցին հստակ ցուցումներ շենքերում իրենց վերապահված նոր պարտականությունների կատարման համար։
Դասընթացների մասնակիցներին բացման խոսքով ողջունելու էին եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի» ղեկավար Վահրամ Ջալալյանը և Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։